Սնունդը և առողջությունը
Կարտոֆիլի հյութ՝ հուսալի դարման. ankakh.com
Այս արմատապտուղը ոչ միայն ախորժելի մթերք է, որից բազմաթիվ ճաշատեսակներ կարելի է պատրաստել, այլև բանջարեղեն, որի թարմ հյութը հազարումի հիվանդություն է բուժում:
Այն օգտագործվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հիվանդությունները դարմանելու բնական միջոց: Կարտոֆիլի արժեքավոր բաղադրությունն օգնում է գլխացավի ու խոցերի դեպքում, իջեցնում արյան ճնշումը, նվազեցնում շաքարի մակարդակն արյան մեջ:
Կարտոֆիլի հյութ, օգո՞ւտ, թե՞ վնաս
Պատմության չափանիշներով կարտոֆիլի մասին բոլորովին վերջերս են իմացել: Պերուից այն Իսպանիա է տարել կոնկիստադոր, պատմաբան ու հոգևորական Պեդրո Սյեսա դե Լեոնը (1518-1554): Սկզբում այն ընդունվել է որպես դեկորատիվ բույս ու միայն 200 տարի անց է սկսել օգտագործվել սննդի մեջ:
Կարտոֆիլը ո՛չ միայն որպես արժեքավոր մթերք է օգտագործվել, այլև դրանով էկզեմա, այրվածք, մաշկային հիվանդություններ են բուժել, կիսած արմատապտուղը դրել են հիվանդ տեղին: Ավելի ուշ ժողովրդական բժիշկները գլխի ընկան, որ կարելի է հյութը քամել ու խմելով մի շարք հիվանդություններ բուժել: Թարմ կարտոֆիլի հյութում մեծ քանակությամբ С, В, РР, К խմբի վիտամիններ կան, սպիտակուց, օսլա, ֆոսֆոր, կալիում, մագնեզիում ու կարատինոիդներ:
Թարմ կարտոֆիլի հյութն այսօր կիրառվում է այնպիսի հիվանդություններ բուժելու նպատակով, ինչպիսիք են արյան բարձր ճնշումը, գաստրիտը, գլխացավը, ստամոքսի խոցը, տասներկումատնյա աղիքի խոցը, շաքարախտը, միոման և այլն: Կիրառվում է նաև որպես օրգանիզմը մաքրող միջոց:
Հակաբորբոքային, վերքը սպիացնող, ընդհանուր ամրապնդող ու միզամուղ հատկություն ունեցող թարմ կարտոֆիլի հյութն այնքան էլ հաճելի չէ, ուստի առաջարկվում է օգտագործել խնձորի, գազարի հյութի հետ, սակայն, այս դեպքում դրա բուժիչ ազդեցությունը թուլանում է:
Ինչպես պետք է կարտոֆիլի հյութ պատրաստել
Կարևոր պայման է, որ կարտոֆիլը լինի մատղաշ կամ գոնե չթոշնած, հարմար է վարդագույն տեսակը: Կարտոֆիլը պետք է լավ լվանալ խոզանակով ու կլեպով հյութաքամիչով քամել: Պետք է օգտագործել «անարատ»` առանց պեստիցիդների, չվնասված արմատապտուղները:
Մեկ այլ տարբերակ էլ կա. կարելի է կարտոֆիլը քերել ու երկտակ թանզիֆով քամել ու դնել մի կողմ, որ օսլան նստվածք տա, ապա ոչ մեծ կումերով խմել ուտելուց մեկ ժամ առաջ: Հյութը խմելուց հետո ցանկալի է աջ կողմի վրա պառկել (ստամոքսի խոցի դեպքում):
Կարտոֆիլի թարմ հյութը պետք է խմել քամելուց հետո 10 րոպեում: Արևի լույսը հյութի հանքանյութերն ու վիտամինները քայքայում է, ուստի չի կարելի թողնել լույսի տակ:
Կարտոֆիլի հյութը խմելուց հետո հնարավոր է` կոկորդում քերոցի զգացում առաջանա սոլոնինի ազդեցությամբ: Այդ վիճակը վերացնելու նպատակով կարելի է խնձորի կամ թուրինջի հյութ խմել:
Ի դեպ, կարտոֆիլի հյութի բուժիչ ազդեցությունը ո՛չ միայն ժողովրդական, այլև պաշտոնական բժշկությունն է ընդունում:Նշենք նաև, որ թարմ հյութը ցավազրկող, փորը թուլացնող, սպազմալիտիկ, հակաբորբոքային հատկություն ունի, ջրա-աղային հավասարակշռությունն է վերականգնում, հեմոգլոբինի մակարդակը պահպանում, երիկամների ու սիրտ-անոթային համակարգի աշխատանքը կանոնավորում:
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն